Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ֆուտբոլիստը մեղադրվում է նացիզմի քարոզման մեջ

Ֆուտբոլիստը մեղադրվում է նացիզմի քարոզման մեջ
10.02.2017 | 12:28

ՈՒկրաինացի ֆուտբոլիստ Ռոման Զոզուլյայի ու իսպանական «Ռայո Վալեկանոյի» երկրպագուների կոնֆլիկտը (ֆուտբոլիստը մեղադրվում է նացիզմի քարոզման մեջ) սկսում է ձեռք բերել միջազգային բնույթ: Գործին արդեն խառնվել են դիվանագիտական կորպուսները:

Հանգուցալուծման մասին մեր ընթերցողին, հարկավ, կտեղեկացնենք, իսկ մինչ այդ ասենք, որ խնդիրն իր արձագանքներով արդեն իսկ պատռել է երկու երկրների սահմաններն ու հասել… Գերմանիա, որտեղ «Վոլֆսբուրգի» հետ գավաթային խաղում հսկայական պլակատ են ծավալել «Նացիստներին վտարեք ֆուտբոլից», «Զոզուլյա, հեռացիր» բովանդակությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ